Աշխարհ

01.10.2016 10:55


ԱՄՆ–ը խոստովանել է, որ չի հարվածում «Ջեբհաթ ան Նուսրային» 2016թ. մարտից

ԱՄՆ–ը խոստովանել է, որ չի հարվածում «Ջեբհաթ ան Նուսրային» 2016թ. մարտից

ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարվածներ չի հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը 2016թ. մարտից։ Ի պատասխան լրագրողի հարցին՝ նման հայտարարություն է արել Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները։

«Բայց ես ևս մեկ անգամ պետք է ստուգեմ»,– «rbc.ru»–ի փոխանցմամբ՝ ասել է Թոները։

«Ես ուղղակի չեմ կարող հստակ ասել, որովհետև այդ տարածքը զբաղեցված է ռեժիմի կողմից, և այնտեղ գործում է ռուսական ՌՕՈւ–ն»,–հավելել է Թոները։

Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ կոալիցիան հարվածներ է հասցրել «Նուսրային» 2014–2015 թթ., սակայն այն բանից հետո, երբ ահաբեկիչները մտել են քաղաքացիական շրջաններ, ԱՄՆ–ը փորձել է սահմանափակել խաղաղ բնակիչների շրջանում արձանագրվող զոհերը և դադարել է գրոհել այդ խմբավորումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը