Կարծիք

30.09.2016 16:15


ՀՀԿ-ի սոցիոլոգները կուսակցության տասնյակ հազարավոր կողմնակիցներ են պեղել Վանաձորում

ՀՀԿ-ի սոցիոլոգները կուսակցության տասնյակ հազարավոր կողմնակիցներ են պեղել Վանաձորում

ՀՀԿ-ի սոցիոլոգները կուսակցության տասնյակ հազարավոր կողմնակիցներ են պեղել Վանաձորում: «Գելափ Ինթերնեյշնլի» հարցման արդյունքներն եմ նայում ու ապշում: Այս տարիներին պարբերաբար լուրեր էին հրապարակվում Վանաձորում տեղի ունեցող ապօրինությունների, տարբեր տեսակի սկանդալների վերաբերյալ, որոնց մասնակից է եղել Վանաձորի հանրապետական քաղաքապետը: Բացի այդ, եկեք օբյեկտիվ լինենք: Այնպես չէ, որ Հանրապետականը ձախողվել է ամբողջ Հայաստանում ու միայն Վանաձորում այնպիսի փայլուն արդյունք է ցույց տվել, որ վայելում է ընտրողների հարաբերական մեծամասնության՝ 30%-ի վստահությունը:

Եթե հավատանք այս պսևդո սոցիոլոգիական հարցմանը, ապա կստացվի, որ Վանաձորում մազոխիստներ են ապրում: Ուրեմն, ընդհանուր առմամբ, հարցվածների 64,5%–ը դժգոհ է գործող քաղաքակապետի աշխատանքից, ու միայն 7.8% տոկոսն է միանշանակ դրական գնահատել նրան: Բայց, արի ու տես, որ այդ մարդկանց 30%–ը պատրաստվում է իր ձայնը տալ գործող քաղաքապետին, որի աշխատանքից այդքան դժգոհ է: Հիմա ստացվում է, որ կամ վանաձորցիները մազոխիստ են, կամ էլ «Գելափ Ինթերնեյշնլը» մեզ բոլորիս խաբում է և հող նախապատրաստում սպասվող ընտրակեղծիքների համար: Որ կարողանան դրանք արդարացնել:

Եվ այսպիսի կացնային քարոզչության միջոցով հանրապետականները գնում են ընտրությունների: Այս հարցման «արդյունքները» միայն բավարար են, որ կարծիք կազմենք «Գելափ Ինթերնեյշնլի» հայաստանյան կառույցի մասին: Ակնհայտ է, որ սա բացահայտ սուտ է, և այս, իբր, «հեղինակավոր» կազմակերպությունը ծառայում է, սնվում է Բաղրամյան 26-ի «գրանտներով»:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը