Աշխարհ

30.09.2016 15:40


Սուղ բյուջեի պատճառով իտալացի քաղաքապետն իր մեքենայով է բնակիչների երեխաներին դպրոց տանում (լուսանկար)

Սուղ բյուջեի պատճառով իտալացի քաղաքապետն իր մեքենայով է բնակիչների երեխաներին դպրոց տանում (լուսանկար)

Իտալական Զապոնետա քաղաքի սուղ բյուջեն թույլ չի տալիս գումար հատկացնել դպրոցական ավտոբուսի գնման համար։ Այդ հարցը որոշել է ինքնուրույն լուծել 47–ամյա քաղաքապետ Վինչենցո Դալոիզիոն, ով ամեն օր իր մեքենայով հավաքում է բնակիչների երեխաներին ու տանում դպրոց և մանկապարտեզ: Այս մասին հայտնում է «italia-ru.com»–ն։

«Մենք ունենք 17 մլն եվրոյի պարտք»,- «La Stampa»–ի հետ զրույցում ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ քաղաքի բյուջեն հազիվ է հասնում 2 մլն եվրոյի:

Աղբյուրը նշում է, որ սա քաղաքապետի առաջին հասարակական նախաձեռնությունը չէ. մի քանի ամիս առաջ էլ նա հավաքել էր տեղի բնակիչներին, զինել նրանց ավելներով ու դույլերով, և ինքն էլ կնոջ հետ մասնակցել շաբաթօրյակի։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը