Տնտեսական

28.10.2010 17:45


Ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման կարգն այլևս չի՞ գործի

Ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման կարգն այլևս չի՞ գործի

Հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկվել է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը։ Հոկտեմբերի 28-ին որոշումն առաջին ընթերցմամբ ընդունվել է  ձայների 67 կողմ, 8 դեմ և 11 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Օրինագծի կետերից մեկն առնչվում էր այլ երկրներից ներկրվող մեքենաների մաքսազերծմանը։ Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանի խոսքերով՝ օրենքում բաց կար. Վրաստանում մաքսազերծումն ավելի էժան, է և բոլոր թանկարժեք մեքենաներն ավելի մատչելի գներով ներմուծվում էին նախ Վրաստան, այնուհետև ժամանակավոր ներմուծման կարգով ներկրվում Հայաստան, և մաքսազերծման համար վճարներ չէին գանձվում։ Այդ բացը լրացնելու համար, Վ. Բոստանջյանի խոսքերով, ամրագրվել է, որ ՀՀ բոլոր քաղաքացիների պարագայում, ովքեր այլ երկրներից ընդհանրապես, և Վրաստանից մասնավորապես,  ավտոմեքենաներ են ներմուծում, ժամանակավոր ներմուծման կարգը չի գործում։

-Եթե այդ ռեժիմը չի գործում, ապա նրանք պարտադիր վճարում են մաքսազերծման համար ենթադրվող գումարը, որը բավական մեծ թիվ է, և որի պարագայում մեր պետական եկամուտները մեծանում են,-ասել է Վարդան Բոստանջյանը։

Ինչ մնում է ընդդիմության առարկություններին, դրանք վերաբերում էին ընդհանրապես մաքսային ընթացակարգն ավելի դյուրացնելուն և հստակեցնելուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը