Աշխարհ

30.09.2016 15:10


Հալեպում 5 հայ է զոհվել

Հալեպում 5 հայ է զոհվել

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, այսօր վաղ առավոտից ահաբեկչական զինյալ խմբավորումների կողմից վերսկսվել է Հալեպի Նոր գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերի հրթիռակոծությունը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով 5 հայ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել:

«Գանձասարը» հայտնում է, որ զոհվել են հայազգի Արման Հինդոյանը և Ծիլա Ջաբաղջուրյանը: Մյուս զոհերի ինքնությունը դեռևս չի պարզվել:

Նշվում է, որ ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետյանը, Միրեյ Հինդոյանը, Ծովիկ Գաբիքյանը, որոնք այս պահին վիրահատվում են:

Ավելի թեթև վնասվածքներ են ստացել Բեթի Լախոյան-Հինդոյանը, Մովսես Հինդոյանը, Նազար Զարմանյանը:

Հրթիռն ընկել է Վիլլաներ հայաշատ թաղամասում գտնվող Հինդոյան ընտանիքի տան վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը