Աշխարհ

30.09.2016 12:40


Թուրքիան նորից առաջին տեղում է ռուս զբոսաշրջիկների համար

Թուրքիան նորից առաջին տեղում է ռուս զբոսաշրջիկների համար

Թուրքիան վերադարձրել է ռուս զբոսաշրջիկների համար ամենահանրահայտ ուղղության կարգավիճակը։ Այս մասին գրում է «Коммерсантъ»–ը։

Նշվում է, որ զբոսաշրջային գործակալությունների վաճառած ուղևորությունների 40%–ն այդ երկրին է բաժին ընկնում։ Իսկ սեպտեմբեր և հոկտեմբերի ամիսներին Թուրքիայում Ռուսաստանի ճանապարհորդների ընդհանուր թիվը կարող է ավելի քան 150 հազար կազմել։

Դե, իսկ ամռանն առաջատար դիրքերում գտնվող Թունիսն ու Հունաստանը հայտնվել են 2–րդ և 3–րդ տեղերում։

Պարբերականը նկատում է, որ ՌԴ և Թուրքիայի միջև չարթերային թռիչքների վերականգնումը հանգեցրել է այդ ուղղությամբ զբոսաշրջային պահանջարկի կտրուկ աճի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը