Այս ՏԻՄ ընտրությունները խորհրդարանական ընտրությունների նախերգանքն են
Այս կիրակի Գյումրիում, Վանաձորում ու մի շարք այլ համայնքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ: Սա շատ կարևոր քաղաքական իրադարձություն է, որի նշանակությունը չի կարելի թերագնահատել: Իշխանությունները որքան էլ փորձեն արժեզրկել այդ գործընթացը, կենցաղային բնույթ փորձեն հաղորդել դրան, այս ընտրությունները քաղաքական են ու շատ կարևոր:
Առաջին հերթին դա փորձ էր քաղաքական կուսակցությունների համար: Նրանք առիթ ունեցան համապետական ընտրություններից առաջ ներկայանալ հասարակությանը ոչ միայն Գյումրիում ու Վանաձորում, այլև ամբողջ Հայաստանում: Մենք առիթ ունեցանք տեսնել, թե ով ինչպես է քարոզարշավ իրականացնում, ինչ է առաջարկում հասարակությանը, ինչպես է պատկերացնում առանձին համայնքների ու պետության զարգացումը:
Դե, իսկ ընտրությունների արդյունքները, ավագանիներում ներկայացված լինելը թույլ կտա հասարակության շահերով մտահոգված քաղաքական ուժերին ազդեցություն ունենալ որոշումների կայացման գործընթացի վրա ու բարձրացնել հասարակությանը հուզող խնդիրներ: Ավագանիում ներկայացված լինելը լրացուցիչ լծակներ է տալիս նաև համապետական ընտրությունների ընթացքը վերահսկելու համար, կանխելու հնարավոր խախտումները:
Այնպես որ, հույս ունենանք, որ գյումրեցիներն ու վանաձորցիները չեն թերագնահատի իրենց դերն այս գործընթացներում ու ճիշտ ընտրություն կկատարեն: Սա գալիք խորհրդարանական ընտրությունների նախերգանքն է, որը թույլ կտա պատկերացում կազմել, թե ինչպես են ընթանալու քաղաքական զարգացումները գալիք տարվա գարնանը, և ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկեն քաղաքական ուժերն ու հասարակությունը Հայաստանում իրավիճակ փոխելու համար:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից