Քաղաքական

30.09.2016 10:00


Քերրի. «ԼՂ հակամարտության հաղթահարման պայմաններ դեռ չեն ստեղծվել»

Քերրի. «ԼՂ հակամարտության հաղթահարման պայմաններ դեռ չեն ստեղծվել»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման պայմաններ դեռ չեն ստեղծվել:

Այս մասին, ինչպես հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը, «Washington Ideas» համաժողովի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։

Քերրին նշել է՝ ներկայումս աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը, որոնցում այժմ չի երևում կարգավորման հնարավորություն, «որովհետև առաջնորդները պատրաստ չեն»:

Պետքարտուղարն այդ շարքին չի դասել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը. ըստ նրա՝ կարելի է տեսնել նման հակամարտություններն անցյալում թողնելու ուղիներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը