Արսինե Խանջյանը դիտորդ կլինի ՀՀ խորհրդարանական ընտրություններում
Արսինե Խանջյանը բաց նամակ է hղել սփյուռքահայությանը, որտեղ կոչ է անում բոլորին միանալ և որպես կամավոր դիտորդ հանդես գալ ՀՀ խորհրդարանական ընտրություններում: Որպես կամավոր դիտորդ առցանց գրանցվելու համար պետք է գրել «[email protected]» հասցեին: Նամակում, մասնավորապես, ասված է.
«Մարդու և քաղաքացիական իրավունքները, օրենքի գերակայությունը պաշտպանելը արդյունավետ միջոցներ են, որոնց միջոցով Սփյուռքը կարող է ուղղակիորեն և արդյունավետ կերպով մասնակցել սոցիալական և քաղաքական դրական տեղաշարժերին: Պարզ քայլ կլինի Սփյուռքի կողմից, եթե անկախ կամավորներ հավաքվեն Հայաստանում 2017-ի գարնանը և հսկեն բոլոր ընտրատեղամասերը խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա պետք է լինի յուրաքանչյուր հայի և աշխարհասփյուռ կառույցների համար առաջնահերթություն՝ երկրում արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ ապահովելու համար:
Բոլոր կամավորները պետք է լինեն ոչ կուսակցական դիտորդներ, որոնք մասնակցում են իրենց հաշվին և որոնց միակ շահագրգռվածությունը և պատասխանատվությունը ընտրական գործընթացը վերահսկելն է՝ սկսած քվեաթերթիկները տուփի մեջ գցելուց մինչև ընտրաթերթիկների հաշվարկը: Այս ուղղակի և կառուցողական միջամտությունը կարող է կանխել ընտրակեղծարարությունը:
Խորհրդարանական ընտրություններին նախորդող ամիսների ընթացքում, ընտրողներին պետք է տրամադրվի քաղաքացիական-ուսումնական ծրագրեր՝ թափանցիկ ընտրական գործընթացում իրենց մասնակցության կարևորության մասին: Նրանք պետք է հավատան, որ այս քաղաքացիական պարտքը կարող է և պետք է իրականացվի առանց ընտրակաշառքների և իրավախախտումների:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մյուս կողմից իշխանություն ունեցող այն կառույցն է, որը կարող է ապահովել ժողովրդավարական երաշխիքներ՝ որպես բարի կամքի դրսևորում: Սա անելով նրանց կարող են վերականգնել վստահությունն ընտրողների շրջանում, որ նրանց ձայնը չի կեղծվի և նրանց ձայնը կարող է հանգեցնել հիմնարար փոփոխությունների»: