Հասկանալի է, թե որտեղից է Լևոն Իգիթյանն այդ պատվերը ստացել
Շատերն արդեն գիտեն սփյուռքահայ ու հայաստանցի մի շարք մտավորականների, արվեստի գործիչների կողմից նախաձեռնած «Արդարություն Հայաստանին» նախաձեռնության մասին, որին միացել են շատ ու շատ մեր հայրենակիցներ, այդ թվում նաև՝ ես: Նախաձեռնության հեղինակները կայացած ու ճանաչված մարդիկ են՝ ամեն մեկն իրենց ոլորտում: Եվ անտարբեր չլինելով մեր հայրենիքի խնդիրների նկատմամբ՝ որոշել են համախմբել հայ հասարակությանը, հանրության ուշադրությունը գրավել այդ խնդիրների վրա ու միասին փորձել լուծել այն: Ողջունելի նախաձեռնություն է, որն, անկասկած, կարող է իրավիճակ փոխել երկրում: Բայց, արի ու տես, որ եսիմ՝ որտեղից հայտնվեց ինչ-որ մի, ասում են, «ճարտարապետ» Լևոն Իգիթյան, որ դժգոհ է այս մարդկանց արած գործից ու մի բան էլ հայտարարում է, թե (անուններով նշեմ, էլի) Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը և Սերժ Թանկյանը, իբր, «այդ հեղինակությունը չունեն, որ հանրության անունից խոսեն»: Մեկը հարցնող լինի, էլի, դո՞ւք ինչ հեղինակություն ունեք: «Մտավորական» եք, էլի...յանի: Այս մարդն այն սովետական շտամպովկա արած մտավորականների տեսակից է, որոնց աճեցնում էին խորհրդային իշխանությունները, և որոնք, իբր, հասարակական կարծիք էին ձևավորում, ուղղորդում հասարակությանը, օգնում իշխանություններին հասարակությանը վերահսկողության տակ պահել: Այդպիսի մտավորականը զզվելի է իր տեսակով: Իհարկե, նրա կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չի, ու նման հայտարարությունը վնասում է միայն այդ «մտավորականին», բայց ինքը երևույթն է զզվելի: Ոչինչ չներկայացնող մեկը համաշխարհային ճանաչում վաստակած, հայ ժողովրդի համար լիքը լավ բան արած մարդկանց մասին այդպիսի բան է ասում: Ամոթ է ուղղակի: Հասկանալի է, թե որտեղից է Լևոն Իգիթյանն այդ պատվերը ստացել, բայց դրանով նա միայն իրեն է հեղինակազրկել, ու նրա բարբաջանքները միայն կավելացնեն «Արդարություն Հայաստանին» նախաձեռնության կողմնակիցների քանակը:
Հասկանալի է, թե որտեղից է Լևոն Իգիթյանն այդ պատվերը ստացել
Շատերն արդեն գիտեն սփյուռքահայ ու հայաստանցի մի շարք մտավորականների, արվեստի գործիչների կողմից նախաձեռնած «Արդարություն Հայաստանին» նախաձեռնության մասին, որին միացել են շատ ու շատ մեր հայրենակիցներ, այդ թվում նաև՝ ես: Նախաձեռնության հեղինակները կայացած ու ճանաչված մարդիկ են՝ ամեն մեկն իրենց ոլորտում: Եվ անտարբեր չլինելով մեր հայրենիքի խնդիրների նկատմամբ՝ որոշել են համախմբել հայ հասարակությանը, հանրության ուշադրությունը գրավել այդ խնդիրների վրա ու միասին փորձել լուծել այն:
Ողջունելի նախաձեռնություն է, որն, անկասկած, կարող է իրավիճակ փոխել երկրում: Բայց, արի ու տես, որ եսիմ՝ որտեղից հայտնվեց ինչ-որ մի, ասում են, «ճարտարապետ» Լևոն Իգիթյան, որ դժգոհ է այս մարդկանց արած գործից ու մի բան էլ հայտարարում է, թե (անուններով նշեմ, էլի) Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը և Սերժ Թանկյանը, իբր, «այդ հեղինակությունը չունեն, որ հանրության անունից խոսեն»: Մեկը հարցնող լինի, էլի, դո՞ւք ինչ հեղինակություն ունեք:
«Մտավորական» եք, էլի...յանի: Այս մարդն այն սովետական շտամպովկա արած մտավորականների տեսակից է, որոնց աճեցնում էին խորհրդային իշխանությունները, և որոնք, իբր, հասարակական կարծիք էին ձևավորում, ուղղորդում հասարակությանը, օգնում իշխանություններին հասարակությանը վերահսկողության տակ պահել: Այդպիսի մտավորականը զզվելի է իր տեսակով: Իհարկե, նրա կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չի, ու նման հայտարարությունը վնասում է միայն այդ «մտավորականին», բայց ինքը երևույթն է զզվելի: Ոչինչ չներկայացնող մեկը համաշխարհային ճանաչում վաստակած, հայ ժողովրդի համար լիքը լավ բան արած մարդկանց մասին այդպիսի բան է ասում: Ամոթ է ուղղակի:
Հասկանալի է, թե որտեղից է Լևոն Իգիթյանն այդ պատվերը ստացել, բայց դրանով նա միայն իրեն է հեղինակազրկել, ու նրա բարբաջանքները միայն կավելացնեն «Արդարություն Հայաստանին» նախաձեռնության կողմնակիցների քանակը:
Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից