Աշխարհ

29.09.2016 13:00


Պետերբուրգում մեկնարկում է ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստը

Պետերբուրգում մեկնարկում է ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստը, որի նախագահ է նշանակվել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունում նշել են, որ համագործակցության ութ երկրների (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Թուրքմենստան) պատվիրակությունների ղեկավարները քննարկելու են փոխգործակցության հարցերը ռազմական ոլորտում, ինչպես նաև ամփոփելու են 2016թ. բազմակողմ ռազմական համագործակցության արդյունքները և համաձայնեցնելու են հաջորդ տարում զինված ուժերի համատեղ միջոցառումները։

Մասնավորապես, ուշադրություն է դարձվելու ԱՊՀ երկրների զինված ուժերի կապի համակարգի, ռազմական նշանակության միասնական տեղեկատվական համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը, ինչպես նաև Համագործակցության շրջանակներում հումանիտար ականազերծման համատեղ ինժեներային ստորաբաժանման ստեղծման հարցերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը