Աշխարհ

29.09.2016 10:30


Օբաման հայտնել է, որ կընդառաջեր բանակում ծառայելու իր աղջիկների ցանկությանը

Օբաման հայտնել է, որ կընդառաջեր բանակում ծառայելու իր աղջիկների ցանկությանը

ԱՄՆ Վիրջինիա նահանգում՝ երկրի ցամաքային զորքերի Ֆորտ–Լի բազայում զինծառայողների և նրանց ընտանիքների հետ հանդիպմանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կընդառաջեր ԱՄՆ Զինված ուժերում ծառայելու իր աղջիկների ցանկությանը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Ես կասեի՝ գործե՛ք։ Անշուշտ, ես կստեի, եթե ասեի, որ չեմ նյարդայնանա նրանց գտնվելու վայրերի առնչությամբ։ Ձեր երեխաները ձերն են, և եթե նման հնարավորություն լինի, դուք նրանց գիշերանոցներով կթողնեք ողջ կյանքում»,– ասել է Օբաման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը