Կարծիք

28.09.2016 22:16


Նողկալի է... (լուսանկար)

Նողկալի է... (լուսանկար)

Սեպտեմբերի 21-ից անցել է մեկ շաբաթ, բայց ինձ շարունակում են ապշեցնել նման տեսարանները...
Անկախության տոնը պետբյուջեի վրա արժեցավ մոտ 87 միլիոն, սակայն, կարծես, Սերժ Սարգսյանի «բենեֆիսը» լիներ...
Այս խայտառակ միզանսցենը միակը չէ, որ ապացուցում է ասածս:
Չեմ կարծում, թե Սարգսյանի թիկունքում շարված անձանց հատուկ խնդրել էին, որ նրա ելույթի համար դեկորացիա ապահովեն. իրենք գիտակցաբար կամ անգիտաբար դարձել են դեկորացիա՝ «Արեգակը թող լինի քեզ հաղթանակի շքանշան» ոգով...
Նողկալի է...
Աջ կողմում շարված՝ պալատի քղամիդի փոշին սրբողների հարցը պարզ է...
Ինձ ցավ է պատճառում մեր մարզիկների կեցվածքը, որոնք եթե դրսերում հպարտ կանգնում են, այստեղ՝ այդ մարդու թիկունքում, այսպես ասած, դիսկոմֆորտի մեջ են՝ պուճուրացած-ամոթահար...
Եվ ինչի՞ համար էր այս թանկարժեք բուֆոնադը:
Նրա համար, որ Սարգսյանը երկիրն այս վիճակի՞ն է հասցրել...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը