Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերները հնարավոր չէ լուծել վարչապետ ու Կառավարություն փոխելով
Արմատական փոփոխությունները Հայաստանում կենսական նշանակություն ունեն և այդ իմաստով անխուսափելի են: Խնդիրն այլևս այդ փոփոխություններն իրականացնելու ճանապարհների մեջ է: Սակայն այստեղ պետք հստակ տարանջատել փոփոխություն իրականացնելու ճանապարհն ու ձևը:
Այս տարվա գարնանը տեղի ունեցած դեպքերից, ամռան ապստամբական գործողություններից ու բախումներից հետո իշխանությունները վերջապես վտանգ զգացին ու փորձում են ինչ-որ բան փոխել...կամ փոփոխությունների իմիտացիա ստեղծել:
Հայաստանի և հայ հասարակության առաջ կանգնած մարտահրավերները հնարավոր չէ լուծել վարչապետ ու Կառավարություն փոխելով: Դա այն փոփոխությունը չէ, որ հասարակությունը պահանջում է իշխանությունից: Անհրաժեշտ են արմատական փոփոխություններ տնտեսական, արտաքին քաղաքականության, պաշտպանության ու քաղաքացիական հասարակության կայացման ոլորտներում: Այս փոփոխությունների համար իշխանությունն է պետք փոխել, այլ ոչ թե Կառավարությունը:
Տեխնոկրատների բերեն Կառավարություն, թե պրիմիտիվ գողերի ու հանցագործների, Սերժ Սարգսյանը, միևնույն է, մնում է Լիսկայի «տանիքը», իսկ լիսկաները՝ Սերժ Սարգսյանի ապաքաղաքական հենարանը: Այդ իմաստով նոր Կառավարությունը բան չի կարող փոխել. դա այն շիրման է, որի հետևում ընտրություններից առաջ փորձում է թաքնվել Սերժ Սարգսյանն՝ իր իրական «թիմով»:
Իհարկե, այս պահին իշխանությունները փորձում են մեղմացնել ճնշումը հասարակության վրա, փորձում են, ինչքան դա հնարավոր է, քաղաքակիրթ երևան, սակայն Էջմիածնի ու Գյումրիի վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն նույնն է մնացել: Իրական փոփոխությունների՝ հասարակության պահանջն ու իշխանությունների իմիտացիոն խաղերը պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում երկրի ներսում, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Պետք է գիտակցել, որ հասարակությունն այսօր այնպիսի ծայրահեղ վիճակում է, որ պատրաստ է ամեն ինչի: Եվ երբ այդ պայթյունը տեղի ունենա, Սերժ Սարգսյանին ո՛չ Երանոսյան եղբայրները յաթաղաններով ու նռնակներով կփրկեն, ո՛չ ոստիկանական բանակը, ոչ էլ կոռուպցիայի մեջ թաղված դատական համակարգը:
Այս իշխանություններից այլևս սպասելիքներ չկան, մնում է, որ առողջ քաղաքական ուժերը կարողանան իրենց վրա վերցնել այդ փոփոխությունների իրականացման գործընթացը և հնարավորինս խուսափել բռնությունից:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից