Լրահոս

28.09.2016 13:14


Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ-ի արտակարգ իրավիճակների խորհրդի նիստը

Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ-ի արտակարգ իրավիճակների խորհրդի նիստը

Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի (ԱԻՀԽ) նիստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՀԱՊԿ-ի կայքում:

«Սեպտեմբերի 29-ին Երևանում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը, որին կմասնակցի և ելույթ կունենա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նիստում կքննարկվի արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ-ի հակազդման նախագիծը: Նաև օրակարգում են արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելիս միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հարցերը:

Քննարկվելու է նաև Հայաստանի տարածքում հումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնի ստեղծումը և հաջորդ տարի ԱԻՀԽ-ում նախագահության հարցը, ինչպես նաև 2017 թվականին անցկացվելիք վարժանքների պլանը:

Մանրամասն՝ «Արմենպրես»-ում

Այս խորագրի վերջին նյութերը