Կարծիք

28.09.2016 11:27


Բա դուք խայտառակությունը պոզով-պոչո՞վ էիք պատկերացնում

Բա դուք խայտառակությունը պոզով-պոչո՞վ էիք պատկերացնում

Բա դուք խայտառակությունը պոզով-պոչո՞վ էիք պատկերացնում: Այս կարգի հարված Հայաստանի համբավին կարող էր միայն Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հասցներ:

Դե, երևի, արդեն գիտեք, որ Ադրբեջանը բողոքի նոտա էր ուղարկել Էրմիտաժի ղեկավարությանը՝ դրամագիտության կոնֆերանսին ներկայացվող զեկույցներից մեկի հետ կապված: Խնդիրն այն էր, որ զեկույցը վերնագրված էր «Դրամագործությունը Արևելյան Հայաստանում (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ, Գյանջա) (1747-1827)», և Ադրբեջանին դուր չէր եկել վերնագրի «Արևելյան Հայաստանը»: Նրանք դիմեցին գիտաժողովի կազմակերպիչներին, և «Արևելյան Հայաստանը» հանվեց վերնագրից:

Ցավալին այն է, որ գիտաժողովի կազմակերպիչներին դիմել էր Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը, որը ոչ գիտաժողովի մասնակից է, ոչ էլ իրավասու է նման պահանջով դիմելու այլ երկրի թանգարանին: Իսկ մեր դեսպանատունը, որի հիմնական գործառույթը Հայաստանի շահերը ներկայացնելն է, ընդհանրապես ոչ մի կերպ չարձագանքեց Ադրբեջանի այս սադրանքին: Արդյունքում՝ Էրմիտաժը բավարարեց ադրբեջանցիների բողոքը: Բայց սա դեռ ամենը չէ: Մեր դեսպանատան աշխատանքը քննադատում են նույնիսկ ռուս փորձագետները՝ մատնանշելով նրա բացահայտ անգործությունն ու անարդյունավետությունը:

Դիվանագիտական աշխատանքն էլ են շահավետ բիզնեսի վերածել: Չգիտեմ էլ՝ դեսպանն ով է, բայց նրա անգործությունից կարող եմ փաստել, որ դիվանագիտական աշխատանքից ընդհանրապես չհասկացող, փողով կամ ծանոթով նշանակված մեկն է: Յուրայիններին լավություն անելու համար Սերժ Սարգսյանը բոլորիս խայտառակ է անում: Ով դժբախտություն է ունեցել առնչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանատան հետ, գիտի որ դա ՀՀ քաղաքացիներից Ռուսաստանում փող քերթելու կառույց է, ոչ ավելին: Ընդ որում, քերթում են բացահայտ խաբեությամբ ու առանց ամաչելու:

Էդ դեսպանատան տարածքն ափսոս չի՞: ԱԳ-ի համար ավելի տրամաբանական կլիներ փակել ընդհանրապես դեսպանատունն ու տեղը քյաբաբնոց բացել: Համ փողը շատ կլինի, համ էլ եթե լավ քյաբաբ տան, դա ավելի դրական կազդի Հայաստանի իմիջի վրա, քան ներկայիս դեսպանատունը: Դեսպանն էլ լավ քյաբաբնոցի տնօրեն կլինի. դա իրեն ավելի սազական է:

Կից նյութն՝ այստեղ։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը