Էրմիտաժը բավարարել է Բաքվի պահանջը` «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը հանվել է վերնագրից. փորձագետի կարծիք
Ռուսաստանի պետական Էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի Պատմության ազգային թանգարանի պաշտոնական բողոքը և Ա. Հակոբյանի ու Պ. Պետրովի զեկույցից հանեց «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը, որը պետք է ներկայացվի սեպտեմբերի 29-ին «İCON II» II Միջազգային կոնֆերանսին: Նախնական վերնագիրը հետևյալն էր՝ «Монетное дело Восточной Армении (Ереван, Нахичеван, Карабах, Гянджа) (1747-1827)» («Դրամագործությունը Արևելյան Հայաստանում (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ, Գյանջա) (1747–1827 թթ.)»), իսկ փոփոխությունից հետո այսպիսին՝ «Монетное дело Ереванского, Нахичеванского, Гянджинского и Карабахского ханств в 1747–1827 гг.» («Դրամագործությունը Երևանի, Նախիջևանի, Գյանջայի և Ղարաբաղի խանություններում 1747–1827 թթ.»).
Զեկույցի վերնագրի փոփոխումը Բաքվի հարձակողական քաղաքականության հերթական օրինակն է, որը պտուղներ է տալիս, չնայած իրավական հիմքի բացակայությանը, գտնում է Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: «Իհարկե, պաշտոնական Բաքուն իրավունք չուներ պաշտոնապես պահանջել վերնագրի փոփոխում կամ զեկույցի արգելում, բայց դա Ադրբեջանի քաղաքականությունն է: Նա այն հարձակողական ոճում է իրականացնում, և նման կերպ նրան հաճախակի հաջողվում է ճնշում գործադրել տարբեր կազմակերպությունների և գերատեսչությունների վրա: Դա առաջին դեպքը չէ, այդպիսիք բազում են», - «RUSARMINFO»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Կռիլովը:
Փորձագետի կարծիքով, Բաքվի իրավական հիմք չունեցող ակտիվությունը հեշտությամբ կարելի էր կանխարգելել Հայաստանի դեսպանատան ակտիվ գործողությունների միջոցով: «Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ոչ մի ակտիվություն իր գործունեությունում չի ցուցադրում, նա Ադրբեջանի նախաձեռնություններին հակազդեցություն չի ցուցադրում: Հայկական դիվանագիտությունը միանշանակ պետք է վերանայի իր գործունեության ակտիվացման մեթոդները, որպեսզի չթույլատրվեն նման պատահարներ», - ասաց Կռիլովը:
Մյուս կողմից, հարկ է հիշել, որ վերնագիրը փոխելու որոշումը հստակ մարդկանցից է կապված: Նման դեպքերում հաճախակի խաղում են անձնական կապերը և նրանց դիրքը, վստահ է փորձագետը:
Էրմիտաժը բավարարել է Բաքվի պահանջը` «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը հանվել է վերնագրից. փորձագետի կարծիք
Ռուսաստանի պետական Էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի Պատմության ազգային թանգարանի պաշտոնական բողոքը և Ա. Հակոբյանի ու Պ. Պետրովի զեկույցից հանեց «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը, որը պետք է ներկայացվի սեպտեմբերի 29-ին «İCON II» II Միջազգային կոնֆերանսին: Նախնական վերնագիրը հետևյալն էր՝ «Монетное дело Восточной Армении (Ереван, Нахичеван, Карабах, Гянджа) (1747-1827)» («Դրամագործությունը Արևելյան Հայաստանում (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ, Գյանջա) (1747–1827 թթ.)»), իսկ փոփոխությունից հետո այսպիսին՝ «Монетное дело Ереванского, Нахичеванского, Гянджинского и Карабахского ханств в 1747–1827 гг.» («Դրամագործությունը Երևանի, Նախիջևանի, Գյանջայի և Ղարաբաղի խանություններում 1747–1827 թթ.»).
Զեկույցի վերնագրի փոփոխումը Բաքվի հարձակողական քաղաքականության հերթական օրինակն է, որը պտուղներ է տալիս, չնայած իրավական հիմքի բացակայությանը, գտնում է Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:
«Իհարկե, պաշտոնական Բաքուն իրավունք չուներ պաշտոնապես պահանջել վերնագրի փոփոխում կամ զեկույցի արգելում, բայց դա Ադրբեջանի քաղաքականությունն է: Նա այն հարձակողական ոճում է իրականացնում, և նման կերպ նրան հաճախակի հաջողվում է ճնշում գործադրել տարբեր կազմակերպությունների և գերատեսչությունների վրա: Դա առաջին դեպքը չէ, այդպիսիք բազում են», - «RUSARMINFO»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Կռիլովը:
Փորձագետի կարծիքով, Բաքվի իրավական հիմք չունեցող ակտիվությունը հեշտությամբ կարելի էր կանխարգելել Հայաստանի դեսպանատան ակտիվ գործողությունների միջոցով:
«Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ոչ մի ակտիվություն իր գործունեությունում չի ցուցադրում, նա Ադրբեջանի նախաձեռնություններին հակազդեցություն չի ցուցադրում: Հայկական դիվանագիտությունը միանշանակ պետք է վերանայի իր գործունեության ակտիվացման մեթոդները, որպեսզի չթույլատրվեն նման պատահարներ», - ասաց Կռիլովը:
Մյուս կողմից, հարկ է հիշել, որ վերնագիրը փոխելու որոշումը հստակ մարդկանցից է կապված: Նման դեպքերում հաճախակի խաղում են անձնական կապերը և նրանց դիրքը, վստահ է փորձագետը:
Աղբյուրը՝ Zham.am