Հայաստանի նման երկրներում բարեփոխումների միակ տարբերակը պետական համակարգի լայնածավալ կրճատումն է
Հայաստանի նման երկրներում բարեփոխումների միակ տարբերակը պետական համակարգի լայնածավալ կրճատումն է, որովհետև հենց կառավարական մարմիններն են հանդիսանում զարգացման հիմնական խոչընդոտը։
Մշակույթը հիմնականում չի զարգանում, որովհետև դրա համար կա պատասխանատու պետական մարմին: ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենազարգացած կինոինդուստրիան, որովհետև էնտեղ մշակույթի նախարարություն չկա: Իրենք նաև երաժշտության ոլորտում առաջատար են նույն այդ նախարարության բացակայության պատճառով։
Ջիջի տաքսին կարողացել է զարգանալ նաև այն պատճառով, որովհետև պետական կարգավորումներ օնլայն տիրույթում գրեթե չկան։
Քաղաքացիների հարկերի հաշվին ապրող քաղաքական գործիչը հիմնականում խոչընդոտն է որևիցե ոլորտի զարգացման համար. ինչքան քաղաքացին, բիզնեսը, մշակույթը քիչ շփվեն պետական ինստիտուտների հետ, էնքան ավելի մեծ շանսեր կլինի զարգացման։
Հա, մեկ էլ տուրիզմը զարգացնելու համար ոչ թե դրա համար պետական որևիցե գերատեսչություն են ստեղծում, այլ ավիացիայի ոլորտը մրցակցային են դարձնում, որպեսզի տոմսերը էժան լինեն։ «WizzAir»-ը վրաստանից Լեհաստան է թռչում 40 եվրոյով, ու լեհերը հիմնականում գնում են Վրաստան ոչ թե որ էնտեղ տուրիզմի գերատեսչություն կա, այլ որովհետև Վրաստան գնալը Հայաստանից շատ ավելի էժան է։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից