Լրահոս

28.09.2016 10:44


Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը` նշելով, որ նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 7-ն է նշված:

«Ինչպես գիտեք, ամռանն օրենքի քվեարկությունից հետո ստեղծվել էր հատուկ հանձնախումբ, որը պետք է ներկայացներ պատգամավորների առաջարկությունները: Եղան պատգամավորներ, որոնք գտնում էին, որ ընդհանուր օրենքից պետք է բեկանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն մենք աշխատանք տարանք և հասանք նրան, որ Սենատի քննարկմանը ներկայացվի նաև այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր ստորին պալատում և ներառում էր Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը: Քաղաքական ուժերն ընդունեցին, որ այդ տարբերակը ևս ներկայացվի Սենատի քննարկմանը»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Նա հույս հայտնեց, որ Սենատում կընդունվի նախագծի այն տարբերակը, որն անցել էր Ազգային ժողովում դեռ հունիսին:

«Մենք աշխատում ենք, որ անհրաժեշտ թվով պատգամավորներ կողմ քվեարկեն նախագծին: Գիտեք, որ թուրքերն անտարբեր չեն. նրանք նույնպես աշխատում են, ամեն ինչ անում են, որ այդ տարբերակը չանցնի: Պայքար է ընթանում»,-ասաց նա:

Մանրամասն՝ «Արմենպրես»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը