Աշխարհ

28.09.2016 10:05


Աբեն հայտարարել է Կուրիլյան կղզիները վերադարձնելու Ճապոնիայի մտադրության մասին

Աբեն հայտարարել է Կուրիլյան կղզիները վերադարձնելու Ճապոնիայի մտադրության մասին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ երկրի կառավարությունը համառորեն ձգտում է Ռուսաստանի հետ երկխոսության զարգացմանը՝ վերադարձնելու հարավկուրիլյան 4 վիճելի կղզիները։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Մենք մտածում ենք ռուսական կողմի հետ ինտենսիվ բանակցություններ վարելու մասին, որպեսզի, հարաբերությունները զարգացնելով ամենալայն բնագավառներում, այդ թվում՝ տնտեսության մեջ, լուծենք 4 կղզու վերադարձման հարցը և խաղաղ համաձայնագիր կնքենք»,–ասել է Աբեն։

Ճապոնացի վարչապետի խոսքով՝ դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվելիք հանդիպմանն ինքը մտադիր է քննարկել այդ հարցերը «խաղաղ մթնոլորտում» և առաջընթացի հասնել խաղաղ համաձայնագիր կնքելու ուղղությամբ տարվող բանակցություններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը