Աշխարհ

28.09.2016 10:20


Մահվանից հետո Շիմոն Պերեսը դարձել է դոնոր

Մահվանից հետո Շիմոն Պերեսը դարձել է դոնոր

Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը, ով վախճանվել է սեպտեմբերի 28–ի գիշերը, մահացել է առանց տառապանքների, իսկ մահվանից հետո դարձել է դոնոր։ Այս մասին պատմել է քաղաքական գործչին բուժող բժիշկը։ Փոխանցում է «РИА «Новости»–ն։

Նշվում է, որ Պերեսը դառնալու է աչքի եղջերաթաղանթի դոնոր, և դրանք ստանալու են այն հիվանդները, ովքեր փոխպատվաստման կարիք ունեն։ Քաղաքական գործչի ընտանիքը համաձայնել է դոնորական փոխպատվաստմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պերեսը մահացել է 94 տարեկանում՝ կաթվածից 2 շաբաթ հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը