Աշխարհ

27.09.2016 16:53


Վրացի քաղաքական գործիչները եթերում իրար վրա ջրով բաժակներ են նետել (տեսանյութ)

Վրացի քաղաքական գործիչները եթերում իրար վրա ջրով բաժակներ են նետել (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածուներ Իրակլի Գլոնտին և Զազա Ագլաձեն «Իբերիա» հեռուստաալիքի ուղիղ եթերում վեճի են բռնվել։ Բանը հասել է նրան, որ միմյանց վրա սեղանին դրված ջրով բաժակներն են նետել։ Այս մասին հայտնում է «Sputnik Գրուզիան»:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Գլոնտին Ագլաձեին և նրա կողմնակիցներին մեղադրել է Ռուսաստանի շահերով առաջնորդվելու մեջ: Ագլաձեն էլ բաժակը նետել է նրա վրա։

Բանախոսներին հանդարտեցնելու հաղորդավարուհու փորձերն ապարդյուն են անցել. ծեծկռտուք է սկսվել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ևս նման դեպք էր գրանցվել ուղիղ եթերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը