Աշխարհ

27.09.2016 16:15


Մեդվեդևը Թուրքիայի վարչապետի հետ քննարկել է «Թուրքական հոսքը»

Մեդվեդևը Թուրքիայի վարչապետի հետ քննարկել է «Թուրքական հոսքը»

Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացում քննարկվել է 2 երկրների էներգետիկ համագործակցությունը։

«Վարչապետերը շոշափել են երկու երկրների առևտրատնտեսական փոխգործակցությանն առնչվող հրատապ հարցեր, համատեղ խոշոր նախագծերի իրագործման հարցը, այդ թվում՝ ԱԷԿ «Աքքույայի» և «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը»,–ասվում է ՌԴ կառավարության հաղորդագրությունում։

Թուրք վարչապետը Մեդվեդևին նաև շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը