Լրահոս

27.09.2016 15:22


Նոր նախարարների անունները պաշտոնապես հայտնի են

Նոր նախարարների անունները պաշտոնապես հայտնի են

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ Արմեն Ամիրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար, Լևոն Ալթունյանը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Սուրեն Կարայանը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար, Արտեմ Ասատրյանը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Արծվիկ Մինասյանը՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար, Արմեն Երիցյանը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, Արփինե Հովհաննիսյանը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար, Դավիթ Լոքյանը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար, Լևոն Մկրտչյանը՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար:

Մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Ամիրյանն ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը