Աշխարհ

27.09.2016 13:30


Թուրքիայի ԱԳՆ–ն նոտա է հղել Գերմանիային

Թուրքիայի ԱԳՆ–ն նոտա է հղել Գերմանիային

Թուրքիայի ԱԳՆ–ն նոտա է հղել Գերմանիային՝ պահանջելով վերադարձնել այդ երկրում գտնվող դատախազներ Զեքերյա Օզին և Ջելալ Քարային։

«Անադոլուի» փոխանցմամբ՝ նրանք մեղադրվում են գյուլենականներին հարելու մեջ:

Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, թուրքական դիվանագիտական աղբյուրների համաձայն, բնակվում են Շվեյցարիային և Ֆրանսիային սահմանակից գերմանական Ֆրայբուրգ քաղաքում:

Թուրքական կողմը պահանջել է դատախազներին վերադարձնել Թուրքիա, եթե այդ տեղեկությունը հաստատվի։

Ավելի վաղ գերմանական կողմը հայտարարել էր, որ տեղեկություն չունի դատախազների գտնվելու վայրի վերաբերյալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը