Քաղաքական

27.09.2016 12:51


ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Կողմ է քվեարկել 77, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 9 պատգամավոր։

Այս նախագծով Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն։

Վերացվում է Քաղաքաշինության նախարարությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը