Կարծիք

27.09.2016 12:27


Վարչապետ փոխելը ևս մի խաբս է ընտրություններից առաջ

Վարչապետ փոխելը ևս մի խաբս է ընտրություններից առաջ

Կառավարությանը չի հաջողվի դուրս լինել ՀՀԿ-ի ծրագրերից. շարունակվելու է գռփոց-չռփոցին:

«Եթե անգամ նոր նախարարները չունեն ՀՀԿ-ի տոմսը, իրենք, միևնույն է, ՀՀԿ-ական են, ՀՀԿ-ի քաղաքական ծիրի մեջ են»:

Այս մասին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը։

Իհարկե, ես չէի կասկածում, որ ՀՀԿ-ի ծրագիրը պետք է առաջ քաշի Կառավարությունը, այն է՝ գողանալ՝ որքան հնարավոր է, թույլ չտալ ոչ ոքին աշխատել և ապրել իր երկրում, բայց որ այն այսպես բարձրաձայնել, այն էլ՝ ՀՀԿ-ականների կողմից, դեռ, անկեղծ ասած, չէի սպասում. գոնե մի քիչ անցներ, մարդիկ նոր-նոր սկսել են հավատալ այն խաբսին, որ այս Կառավարությունը մի բան փոխելու է:

Եվ, փաստորեն, եկանք այն համոզման, որ ՀՀԿ-ի՝ նոր վարչապետ ընտրելու գաղտնիքը կայանում է նրանում, որ այդ Կառավարությունը և նախարարներն ուզեն թե ոչ, թելելու են ՀՀԿ-ականների թելած թելը, և երկիրը, միևնույն է, ոչ մի փոփոխություն չի կրելու: Վարչապետ փոխելը ևս մի խաբս է ընտրություններից առաջ, թե «տեսեք՝ հիմա ինչ ենք անելու»:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը