Կարծիք

27.09.2016 11:41


Տարօրինակ է Թևան Պողոսյանի խնդրանք-աղաչանքն՝ ուղղված վարչապետին ու Գինոսյանին

Տարօրինակ է Թևան Պողոսյանի խնդրանք-աղաչանքն՝ ուղղված վարչապետին ու Գինոսյանին

Ոչինչ չունեմ Գագիկ Գինոսյանի դեմ: Կարծեմ՝ մաթեմատիկոսի մասնագիտությամբ Գինոսյանը տարիների ընթացքում կարողացել է ազգային պարարվեստի դաշտում «նվաճել» այն փոքրիկ տարածքը, որտեղ իրեն շատ հարմար է զգում:
Տարօրինակ է պատգամավոր Թևան Պողոսյանի խնդրանք-աղաչանքը՝ ուղղված վարչապետին ու Գինոսյանին, թե՝ ի՞նչ կլինի, վարչապետ ախպեր, մեր Գինոսյանին նշանակիր Մշակույթի նախարար, Գինոսյան ջան, աղաչում եմ, դու էլ համաձայնիր:
Եթե Գինոսյանը Աշոտյանին ու Թևան Պողոսյանին Յարխուշտա ու Գյովնդ պարել է սովորեցրել, ուրեմն դա՞ է մշակույթի կարևորագույն ոլորտը կառավարելու չափանիշը:
Է՛հ, լիքը ասմունքող թամադաներ ու հարսանիքներում շախով Վեր վերի պարողներ կան...Նրանց էլ կարելի է Մշակույթի նախարար նշանակել:
Եվ նման աղաչանք-պաղատանքով է հանդես գալիս օրենսդիրը, որը, թվում է, պետք է լիարժեք պատկերացում ունենար այս կամ այն ոլորտը տնօրինելու համար անհրաժեշտ կառավարչական ջիղի և հատկանիշների մասին:
Թունդ «արևմտամետ» Թևան Պողոսյանն էս ի՞նչ ռազմահայրենասիրական «տրտինգ» է տալիս:
Վերջին օրերին, կարծես թե, էս «Գարսևանը» Սիսակյանի գինու տակառիկը լրիվ է խմել...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը