Աշխարհ

27.09.2016 11:25


Տեղի է ունեցել Քերրիի և Վենեսուելայի նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը

Տեղի է ունեցել Քերրիի և Վենեսուելայի նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը

Կոլումբիայի Կարտախենա քաղաքում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առաջին պաշտոնական հանդիպումը։ Այն սկսվել է Կարտախենայում Կոլումբիայի իշխանությունների և Կոլումբիայի «Հեղափոխական զինված ուժեր» ապստամբ խմբավորման միջև խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո։

«Մենք հակամարտություններ չենք փնտրում։ Մենք փնտրում ենք որոշում, որը կաշխատի հօգուտ Վենեսուելայի ժողովրդի։ Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հանդիպելու նախագահ Մադուրոյի հետ»,–նշել է Քերին։

Մինչ այդ նա հույս էր հայտնել, որ իր և Մադուրոյի միջև «լուրջ երկխոսություն» տեղի կունենա։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը