ԵՄ-ն Թուրքիայի փախստականներին ամսական 30 եվրո կվճարի
Եվրամիությունը Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականներին ամսական 30 եվրո կվճարի։ Այս մասին հայտնում է «Die Welt»–ը։
Հաղորդվում է, որ գումարները կփոխանցվեն բանկային քարտերին հոկտեմբերից։ Ծրագրի իրականացմամբ կզբաղվեն Կամիր մահիկի թուրքական մասնաճյուղը և ՄԱԿ համաշխարհային պարենային կազմակերպությունը։
ԵՄ հումանիտար օգնության և ճգնաժամային վարչության կոմիսար Քրիստոս Սթիլիանիդիսի խոսքով՝ գումարները կօգնեն փախստականներին վերադարձնել «նորմալ կյանքի» զգացողությունը:
«Այդ միջոցը աննախադեպ պատասխան է աննախադեպ ճգնաժամին»,–ասել է Սթիլիանիդիսը։
«Die Welt»–ը գրում է, որ ծրագիրը դառնալու է Թուրքիային խոստացված 3 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության բաղկացուցիչ մասը։

7or.am