Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի միջուկային ներուժն ավելի հզոր է, քան ԱՄՆ–ինը
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դեմոկրատներից իր հակառակորդ Հիլարի Քլինթոնի հետ հեռուստաբանավեճի ընթացքում վստահություն է հայտնել, որ Ռուսաստանն ունի շատ ավելի հզոր միջուկային ներուժ։
«Ռուսաստանն ունի ավելի նոր հնարավորություններ, քան մենք. մենք առաջխաղացում չենք ապրում»,–ասել է Թրամփը՝ պատասխանելով միջուկային զենքի մասին հարցին։
Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ–ն առաջինը չի հրաժարվելու միջուկային զենքից՝ չնայած նրան, որ ամենաշատն է սպառնալիք ներկայացնում գոյություն ունեցողներից։
«Եթե միջուկային զենք օգտագործվի, ապա դա վերջն է, սակայն, միևնույն ժամանակ, մենք պետք է պատրաստ լինենք»,–նշել է նա։

7or.am