Կարծիք

26.09.2016 13:45


Գյումրեցիներն այսօր հնարավորություն ունեն ազատագրել իրենց քաղաքը Սերժ Սարգսյանից ու նրա դրածոներից

Գյումրեցիներն այսօր հնարավորություն ունեն ազատագրել իրենց քաղաքը Սերժ Սարգսյանից ու նրա դրածոներից

Երեկ Գյումրիի օրն էր: Ֆեյսբուքյան «լենտան» եմ թերթում ու նայում՝ ինչպիսի հրաշալի մարդիկ են այնտեղ. անկեղծ, կենսախինդ: Շատ գյումրեցի ընկերներ ունեմ, ու սիրտս ցավում է մեր այդ քաղաքի համար: Ահավոր երկրաշարժն անգամ չկոտրեց գյումրեցու ստեղծագործ ոգին, բայց ներկան շատ տխուր է: Բոլորս տեսնում ենք, թե ինչ վիճակում է քաղաքը, գիտենք՝ ովքեր են մեղավոր, բայց այնտեղ ապրող մարդիկ նույնիսկ այդ ծանր իրավիճակում մեզ հերոսներ են պարգևում թե՛ ռազմի դաշտում, թե՛ սպորտում:

Շատերը կհիշեն՝ ինչպիսին էր Գյումրին անցյալում, կենսախինդ, գեղեցիկ՝ գյումրեցու պես: Համոզված եմ՝ այդ քաղաքը դեռ ապրում է գյումրեցիների սրտում: Նրանք դեռ ուժ ու կարողություն ունեն՝ վերադարձնելու քաղաքին երբեմնի փայլն ու հմայքը: Այս իշխանությունների համար Գյումրին ընդամենը տարածք է, որտեղից նրանք փող են քամում, ընդ որում՝ կանգ չեն առնում ոչնչի առաջ. լսել եմ՝ նույնիսկ շինարարություն իրականացնող բարեգործական կազմակերպությունից են գումար շորթում: Բալասանյանին էլ դրել են, որ հսկի այդ թալանը:

Գյումրին պետք է վերադարձնել գյումրեցուն: Գյումրին բոլորիս հարստությունն է, բայց այն գյումրեցունն է: Իրենք այսօր հնարավորություն ունեն ազատագրել իրենց քաղաքը Սերժ Սարգսյանից ու նրա դրածոներից: Լինի դա «Բալասանյան» դաշինք, «Նիկոլ Փաշինյան», այդ մարդկանց չես խաբի: Իրենք ցույց տվեցին, որ Սերժն իրենց մոտ «ինչքան ուզի՝ չի խփի». ժամանակն է ցույց տալ, որ եթե գյումրեցին չուզի, Սերժ Սարգսյանն անգամ 1 տոկոս չի «խփի»: Ես դրան հավատում եմ. գյումրեցիները մեզ հույս կտան, ցույց կտան Հայաստանն ազատագրելու ճանապարհը:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը