Աշխարհ

26.09.2016 12:35


Բաքվում «ADEX-2016» ցուցահանդեսին «ՌԴ ուղղաթիռներ» հոլդինգը կցուցադրի նորագույն մշակումները

Բաքվում «ADEX-2016» ցուցահանդեսին «ՌԴ ուղղաթիռներ» հոլդինգը կցուցադրի նորագույն մշակումները

Բաքվում «ADEX-2016» ցուցահանդեսին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը կցուցադրի ռազմական և քաղաքացիական ուղղաթիռների նորագույն մշակումներն ու սերիական մոդելները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ ընկերության մամլո ծառայությանը հղումով։

«ADEX-2016» երկրորդ միջազգային ադրբեջանական պաշտպանական ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 27–30–ը։ Դրան մասնակցում է ավելի քան 200 ընկերություն ավելի քան 30 երկրից։

Հաղորդագրությունում ասվում է, որ հանդիսատեսը կարող է ծանոթանալ Ми-38, Ми-28НЭ և Ка-52 «Аллигатор» ուղղաթիռների հետ։

Ռուսական հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովի խոսքով՝ Ադրբեջանն ավանդաբար հանդիսանում է «Ռուսաստանի ուղղաթիռների» կարևորագույն գործընկերներից մեկը։

Ըստ նրա՝ այդ երկրի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում իրենց օդուժի արդիականացմանը՝ աստիճանաբար թարմացնելով ուղղաթիռային տեխնիկան։

Չեչիկովը նաև հավելել է՝ հոլդինգն իր գործընկերներին առաջարկում է ամենաառաջատար մշակումները և ամենանորագույն ուղղաթիռները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը