Թրամփը մտափոխվել է. Բիլ Քլինթոնի նախկին սիրուհուն բանավեճի չի կանչի
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի շտաբը հաստատել է, որ Ջենիֆեր Ֆլաուերսը, ով 90–ականներին հայտարարել էր Բիլ Քլինթոնի հետ իր ունեցած սիրավեպի մասին, հրավիրված չէ որպես հանդիսատես Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի միջև կայանալիք բանավեճին։
«Sky News»–ի տվյալներով՝ այդ տեղեկատվությունը հաստատել է նաև հանրապետականներից փոխնախագահի թեկնածու Մայք Փենսը։ Նա բացատրել է, որ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Ֆլաուերսին հրավիրելու մասին, ընդամենը «Քլինթոնի քարոզարշավը ծաղրելու» ցանկություն էր։
–Թվիթն իրականում ծաղրանք էր Հիլարի Քլինթոնի և նրա քարոզարշավի կողմից ընտրողների ուշադրությունը շեղելու փորձերի հանդեպ,–հայտարարել է նա։

7or.am