Աշխարհ

26.09.2016 10:15


Ջոնի Դեփն ու Անջելինա Ջոլին մտերմացել են վերջինի ամուսնալուծվելու մասին լուրից հետո

Ջոնի Դեփն ու Անջելինա Ջոլին մտերմացել են վերջինի ամուսնալուծվելու մասին լուրից հետո

Դերասան Ջոնի Դեփն աջակցում է Անջելինա Ջոլիին Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության գործընթացի ընթացքում։ Այս մասին հաղորդում է «The Sun»–ը։ Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրները պատմել են պարբերականին, որ Ջոլին և Դեփը մտերմացել են դեռևս «Զբոսաշրջիկը» ֆիլմի նկարահանումների ընթացքում։

Երբ Ջոնի և նրա կնոջ՝ Էմբեր Հերդի ամուսնալուծության շուրջ վեճ էր բռնկվել, Անջելինան դերասանին իր աջակցությունն էր ցուցաբերել։ Իսկ այժմ, Դեփի առաջարկությամբ, դերասանուհին ամուսնալուծության հարցերով զբաղվող փաստաբան է վարձել՝ Լորա Վասսերին։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Անջելինա Ջոլին երեխաների հետ միասին Բրեդ Փիթի հետ ընդհանուր բնակարանից տեղափոխվել է Մալիբուում գտնվող Լոս Ֆելիզ թաղամաս։ Առանձնատանը նա հատուկ սենյակ է հատկացրել ամուսնալուծության հարցերը քննարկելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը