Քաղաքական

24.09.2016 23:09


Էլինար Վարդանյան․ «Սա այլևս անձերի ընտրություն չէ» (տեսանյութ)

Էլինար Վարդանյան․ «Սա այլևս անձերի ընտրություն չէ» (տեսանյութ)

«Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին՝ նա նշել է, որ բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության անդամներն ընդգծում են՝ սա այլևս անձերի ընտրություն չէ։

-Սա կուսակցությունների և նրանց կողմից ներկայացվող ծրագրերի ընտրություն է, և, հետևաբար, ձայներ ստացած կուսակցության թեկնածուն էլ դառնալու է քաղաքապետ։ Եվ այն փորձերով, որ ցանկանում են մարդկանց համոզել, թե դուք ընտրում եք անհատի, միգուցե նպատակ ունեն թաքցնելու, թե որ ուժն է կանգնած այդ անհատի հետևում,-շեշտել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը