Պատվիրատուի մոտ բացակայում է հայրենասիրության արժեք լինելու գաղափարը
Սիրելի կապանցինե՛ր,
Օրերս համացանցում տեղադրվել է տեսանյութ, որտեղ փորձում են ծաղրել ինձ ու իմ անցյալը: Անկախ նրանից, պատվիրատուն Արթուր Աթայանն է, թե Աշոտ Հայրապետյանը, իսկ միգուցե նրանց կողմնակիցներից որևէ մեկը, ես կպարզեմ և ընտրություններից հետո մենք զրույց կունենանք: Տեսանյութում կիրառվել են պրիմիտիվ միջոցներ և առկա է հումորի կատեգորիկ բացակայություն: Իմ կողմից ազնվությամբ և անկեղծ մի շարք խոսքեր կան ասված, որը պատվիրատուի ազնվության բացակայության պարագայում իր մոտ կարծես հումոր է արթնացրել: Փորձ է արվել ծաղրել նաև իմ անցյալը, իմ կողմից բարձրագույն զինվորական պաշտոն զբաղեցնելու փաստը: Կապանում լավ գիտեն իմ անցյալը, և գիտեն նաև, թե ինչ զրկանքների գնով եմ ես այն կերտել: Պատվիրատուի մոտ բացակայում է հայրենիքի պաշտպանության, հայկական բանակի և, ընդհանրապես, հայրենասիրության արժեք լինելու գաղափարը: Ես նրան համարում եմ թուրքանման հայ:
Կապանցիներին առաջարկում եմ դիտել տեսանյութը և գնահատական տալ, թե որոշ տխմարների կողմից ինչ մակարդակի է հասցվում քարոզարշավը:
«Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր». Գարեգին Նժդեհ։
Պատվիրատուի մոտ բացակայում է հայրենասիրության արժեք լինելու գաղափարը
Սիրելի կապանցինե՛ր,
Օրերս համացանցում տեղադրվել է տեսանյութ, որտեղ փորձում են ծաղրել ինձ ու իմ անցյալը: Անկախ նրանից, պատվիրատուն Արթուր Աթայանն է, թե Աշոտ Հայրապետյանը, իսկ միգուցե նրանց կողմնակիցներից որևէ մեկը, ես կպարզեմ և ընտրություններից հետո մենք զրույց կունենանք:
Տեսանյութում կիրառվել են պրիմիտիվ միջոցներ և առկա է հումորի կատեգորիկ բացակայություն: Իմ կողմից ազնվությամբ և անկեղծ մի շարք խոսքեր կան ասված, որը պատվիրատուի ազնվության բացակայության պարագայում իր մոտ կարծես հումոր է արթնացրել: Փորձ է արվել ծաղրել նաև իմ անցյալը, իմ կողմից բարձրագույն զինվորական պաշտոն զբաղեցնելու փաստը: Կապանում լավ գիտեն իմ անցյալը, և գիտեն նաև, թե ինչ զրկանքների գնով եմ ես այն կերտել: Պատվիրատուի մոտ բացակայում է հայրենիքի պաշտպանության, հայկական բանակի և, ընդհանրապես, հայրենասիրության արժեք լինելու գաղափարը: Ես նրան համարում եմ թուրքանման հայ:
Կապանցիներին առաջարկում եմ դիտել տեսանյութը և գնահատական տալ, թե որոշ տխմարների կողմից ինչ մակարդակի է հասցվում քարոզարշավը:
«Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր». Գարեգին Նժդեհ։
Կապանի քաղաքապետի թեկնածու Արթուր Մարտիրոսյանի
ֆեյսբուքյան էջից