Քաղաքական

24.09.2016 11:53


«Սեպտեմբերի 18-ի ընտրություններում ամենատարածված խախտումն ուրիշի փոխարեն քվեարկելն էր». Արմեն Գրիգորյան

«Սեպտեմբերի 18-ի ընտրություններում ամենատարածված խախտումն ուրիշի փոխարեն քվեարկելն էր». Արմեն Գրիգորյան

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ամետարածված խախտումն ուրիշի փոխարեն քվեարկելն էր: Այսպիսի եզրահանգման է եկել «Թրանսփարենսի Ինթերնեշնլը»: Այս մասին «Zham.am»-ին տեղեկացրեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը:

Ընկերությունը շուրջ 112 դիտորդ է ունեցել տարբեր համայնքներում:

«Դիտորդների դիմումներից 22-ը վերաբերում է ուրիշի փոխարեն ընտրություն կատարելուն, որը, մեր գնահատմամբ, համատարած բնույթ է ստացել: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ոչ միայն ՏԻՄ, այլև համապետական ընտրություններում հաճախ է պատահում այս դեպքը: Մենք կարծում ենք, որ սա հանդիսանում է համակարգային խնդիր, որովհետև կազմակերպված ինչ–որ երևույթ է, որը մենք տեսնում ենք, որ պարբերաբար տեղի է ունենում»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ դիտորդները զեկուցել են 50 ընտրախախտումի մասին, որոնց հիման վրա բողոք դիմումներ են ներկայացերլ պետական մարմիններ:

Բացի այդ դիտորդների գործունեության սահմանափակումներ են տեղի ունեցել: Գրիգորյանը նշեց, որ նրանց թույլ չեն տվել մատյանից գրառումներ կատարել:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը