Աշխարհ

24.09.2016 11:35


Մխիթարյանն ապաքինվել է և պատրաստ է առաջիկա խաղին

Մխիթարյանն ապաքինվել է և պատրաստ է առաջիկա խաղին

Հայաստանի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է: «Manchester Evening»-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը պատրաստ է առաջիկա խաղին:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքով՝ այժմ միայն Մարսիալը վնասվածք ունի:

Աղբյուրը հիշեցնում է՝ Մխիթարյանը խորացրել էր վնասվածքը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում։

Այսօր՝ Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակներում, «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի գործող չեմպիոն «Լեսթերին»:

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 16.30–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը