Աշխարհ

24.09.2016 10:25


Ռուսաստանն առաջին անգամ զորավարժություններ է սկսում Պակիստանի հետ

Ռուսաստանն առաջին անգամ զորավարժություններ է սկսում Պակիստանի հետ

Պակիստանի ԶՈՒ Չերատ ռազմական հրաձգարանում՝ Իսլամաբադից 100 կմ հեռավորությամբ, մեկնարկում են ռուս–պակիստանյան «Բարեկամություն–2016» մարտավարական զորավարաժությունները։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ ՌԴ ՊՆ–ին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ և Պակիստանի Զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ զորավարժություններն առաջին անգամ են անցկացվում։

Նշվում է, որ դրանք ուղղված են երկու երկրների ռազմական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։

Ռուսական կողմից զորավարժություններին ներգրավված է Հարավային ռազմական օկրուգի լեռնային մոտոհրաձգային բրիգադի ավելի քան 70 զինծառայող։

Զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 24–ից հոկտեմբերի 10–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը