Սենատոր Թեդ Քրուզը կոչ է արել քվեարկել իր նախկին մրցակից Թրամփի օգտին
Սենատոր Թեդ Քրուզը, ով պայքարում էր հանրապետական կուսակցությունից նոյեմբերի ընտրություններին ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, կոչ է արել ընտրողներին քվեարկել իր նախկին մրցակից, միլիարդատեր Դոնալդ Թրամփի օգտին։ Այս մասին հայտարարությունը Քրուզը տեղադրել է «Facebook»–ի իր էջում։
Վերջինիս խոսքով՝ 2 պատճառ կա, համաձայն որի՝ նա որոշել է Թրամփի օգտին քվեարկել։
«Նախ՝ անցյալ տարի ես խոսք էի տվել աջակցել հանրապետականների թեկնածուին և պատրաստվում եմ հավատարիմ մնալ իմ խոստմանը։ Երկրորդ՝ չնայած նրան, որ իմ և մեր թեկնածուի միջև որոշակի անհամաձայնություններ կան, Հիլարի Քլինթոնը բացարձակապես անընդունելի է»,– բացատրել է Քրուզը։

7or.am