Աշխարհ

24.09.2016 10:15


Պետդեպը թույլ է տվել ԱՄՆ–ի տարհանված դիվանագետներին վերադառնալ Թուրքիա

Պետդեպը թույլ է տվել ԱՄՆ–ի  տարհանված դիվանագետներին վերադառնալ Թուրքիա

ԱՄՆ Պետքարտուղարությունը թույլ է տվել ամերիկյան դիվանագետների ընտանիքներին վերադառնալ Թուրքիա։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։

Նշվում է, որ այդ քաղաքացիներին տարհանել են հուլիս ամսին երկրում ռազմական հեղաշրջման փորձ կատարելուց հետո։

«Սեպտեմբերի 24–ից սկսած՝ Պետդեպն ավարտում է Ադանայի հյուպատոսությունում աշխատող ԱՄՆ–ի դիվանագետների ընտանիքների անդամների և Իզմիրում կառավարական կազմակերպություններում աշխատակիցների պարտադիր տեղափոխման գործողությունները»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, Պետքարտուղարությունից հավելել են, որ ուղևորությունները դեպի Թուրքիա դեռևս կարող են վտանգ ներկայացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը