Քաղաքական

23.09.2016 16:29


Սևանի քաղաքապետ. «Այս ամենն ուղղորդվում է մարզպետի կողմից»

Սևանի քաղաքապետ. «Այս ամենն ուղղորդվում է մարզպետի կողմից»

Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն իրեն այսօր բերման ենթարկելը և Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում հարցաքննելը համարում է շոու:

«Այդ բոլորը կազմակերպում է Սեւանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանը: Հիմա էլ ընտրապայքար է, ինքը մի թեկնածուի կողքը բռնած ման է գալիս: Ամեն օր մի բան սարքում են, հիմա ի՞նչ իմանամ վաղը ինչ կսարքեն, ով ինչքան խելք ունի սարքում է: Այս ամենն ուղղորդվում է Գեղարքունիքի մարզպետի կողմից»,- «Ա1+»-ին ասաց Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:

Նա հարցաքննվում է ստորգետնյա խողովակները յուրացնելու հետ կապված քրեական գործի շրջանակներում:

Քաղաքապետի խոսքերով՝ իր դեմ քրեական գործ չկա հարուցված, նա պարզապես վկա է անցնում:

Հարցաքննությունից հետո նա մասնակցել է նաեւ նախընտրական հանդիպման:

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը