Սփյուռքն ու Հայաստանի հասարակությունը միավորվում են արդարության գաղափարի շուրջ
Սփյուռքն ու Հայաստանի հասարակությունը միավորվում են արդարության գաղափարի շուրջ: Շատ ենք խոսում այն մասին, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, որ այն բոլորիս տունն է: Եվ ահա այդ միտքը, կարծես, նյութական ձևավորում է ստանում: Սփյուռքահայ ու հայաստանցի նշանավոր, աշխարհահռչակ գործիչներ միավորվել են «Արդարություն Հայաստանին» նախաձեռնության շուրջ ու միացել ՀՀ քաղաքացիների արդարացի պահանջներին: Նրանք էլ են որոշել տեր կանգնել իրենց, մեր բոլորիս Հայրենիքին:
Այս միավորումը կարող է նոր լիցք հաղորդել հանուն արդարության, հանուն մեր իրավունքների Հայաստանի ազատագրման պայքարին: Նախաձեռնող խմբի պահանջներն իրոք արդարացված են ու ներկայացնում են Հայաստանի լրջագույն խնդիրները, առանց որոնց լուծման հնարավոր չէ ոչ միայն մեր երկրի հետագա զարգացումը, այլ նաև վտանգվում է մեր Հայրենիքի ֆիզիկական գոյությունը:
Համոզված եմ, որ այս մարդիկ ունեն բավականաչափ հեղինակություն, վայելում են հայ հասարակության՝ Հայաստանի բնակիչների ու Սփյուռքի մեր հայրենակիցների հարգանքն ու վստահությունը, և կարող են Հայաստանն ու Սփյուռքը համախմբել Հայրենիքի փրկության գաղափարի շուրջ: Հուսով եմ՝ մեզ կհաջողվի հաղթահարել բոլոր տարաձայնությունները ու միավորվել՝ հանուն արդարության, հանուն Հայաստանի:
Հ.Գ. Հա, ես էլ եմ միանում ստորագրահավաքին: Իհարկե, ստորագրահավաքով միայն բան չես փոխի, բայց մենք ցույց ենք տալիս, որ միասնական ենք և պատրաստ հետագա գործողությունների:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից