Աշխարհ

23.09.2016 15:15


4–րդ դասարանցին սելֆի անելիս ընկել է բարձրահարկից

4–րդ դասարանցին սելֆի անելիս ընկել է բարձրահարկից

ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակիչ, 4–րդ դասարանի աշակերտ Դանիլ Բ.–ն այսօր մահացել է՝ սելֆի անելու ժամանակ ընկնելով բարձրահարկից։

«Life»–ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Բայկալի փողոցում։ Պատահարի վայր են ժամանել օպերատիվ քննչական խումբն ու ՔԿ աշխատակիցները։

Իրկուտսկի շրջանի ՔԿ ՔՎ ղեկավարի ավագ օգնական Կարինա Գոլովաչյովայի խոսքով՝ ստացած վնասվածքներից երեխան տեղում մահացել է. ենթադրվում է, որ նա ընկել է 9–հարկանի շենքի 7–րդ կամ 8–րդ հարկից։

Ինքնասպանության վարկածն առաջնային չէ. չնայած 10-ամյա տղան սոցցանցի իր էջում գրել էր. «Ներիր ինձ, մայրի՛կ, եթե նեղացրել եմ»։

Վերջին անգամ դպրոցականը սոցցանցի իր էջ է մտել այսօր առավոտյան՝ ողբերգական պատահարից մի քանի ժամ առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը