Առաջին անգամ վերականգնել են մումիայի ձայնը (տեսանյութ)
Իտալական Բոլցանո քաղաքում տեղի է ունեցել կոնֆերանս, որի ընթացքում գիտնականները և լրագրողներն առաջին անգամ լսել են ավելի քան 5000 տարի առաջ մահացած Էցի սառցե մարդու ձայնը։
«Մենք չենք կարող ասել, որնույնությամբ արտաբերվում է Էցիի ձայնը։ Սակայն համաձայն խոսքային տրակտի չափի և ձայնակապերի՝ կարելի է բավականին լավ մոտենալ մումիայի իրական ձայնին»,– պարզաբանել է Բոլցանոյի գլխավոր հոսպիտալի առաջատար գիտաշխատող Ռոլանդո Ֆուստոսը, ում խոսքերը մեջբերում է «Газета.Ру»–ն։
Մումիայի կոկորդն ուսումնասիրվել է համակարգչային տոմոգրաֆիայի մեթոդներով։ Գիտնականների աշխատանքը բարդացրել է այն դիրքը, որով պառկած է եղել սառցե մարդը։ Ձեռքը գտնվել է անմիջապես կոկորդի վրա, լեզվատակի ոսկորը դուրս եկած է եղել և մասնակիորեն կոտրված։
Ներկայումս աշխատանքի հեղինակները վերականգնել են Էցիի ձայնը իտալերենի ձայնավոր հնչյուններով, սակայն ապագայում հույս ունեն անել նույնը բաղաձայն հնչյուններով։ Համաձայն արդյունքների՝ Էցին ունեցել է բավականին ցածր և մի փոքր դողացող ձայն։

7or.am