Քաղաքական

23.09.2016 14:51


Երվանդ Բոզոյան. «Պատերազմի դեպքում լուրջ խաղացողներ կարող են հայտնվել»

Երվանդ Բոզոյան. «Պատերազմի դեպքում լուրջ խաղացողներ կարող են հայտնվել»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) պատրաստ են ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կամ ԱԳ նախարարներին: Այս մասին ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ, ով նշեց, որ բանակցային գործընթացի վերսկսումը, ըստ էության, թուլացնում է պատերազմի հավանականությունը: Իսկ ԱԳ նախարարների մասով քաղաքագետն ընգդծեց, որ այդ հայտարարությունների մեջ որևէ դրական բան չի տեսնում, դրանք շարքային հայտարարություններ են, որոնք այս պահի դրությամբ որևէ բան չեն նշանակում:

«Կարծում եմ, որ բանակցային գործընթացն ավելի լավ է, քան բանակցությունների բացակայությունը: Կողմերի համար շահավետ չի, որ պատերազմ լինի, որովհետև պատերազմի դեպքում լուրջ խաղացողներ կարող են հայտնվել: Ոչ ոք չի ուզում, որ Սիրիայի օրինակը կրկնվի»,-եզրափակեց Բոզոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը