Քաղաքական

23.09.2016 13:45


Քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի հայտնաբերվել

Քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի հայտնաբերվել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում քննարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը՝ կազմած ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:
ՀՀ ԿԸՀ–ից հայտնում են, որ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հանձնաժողովին տեղեկացրել է, որ 10 000-ից ավելի ընտրող ունեցող թվով 5 քաղաքային համայնքներում` Աշտարակ, Մասիս, Վաղարշապատ, Գորիս, Նոյեմբերյան, համայնքի ղեկավարի թեկնածուները օրենքով սահմանված ժամկետում վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացրել իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ երկրորդ հայտարարագրերը:
Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների, թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը