Քաղաքական

23.09.2016 12:01


Արծվիկ Մինասյան. «Այո՛, պարոն վարչապետը այլ անձի իմ տեղը տեսնելու ցանկություն է հայտնել»

Արծվիկ Մինասյան. «Այո՛, պարոն վարչապետը այլ անձի իմ տեղը տեսնելու ցանկություն է հայտնել»

Այսօր՝ սեպտեմբերի 23–ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է իր հրաժարականի մասին մամուլում տեղ գտած լուրերին։

–Ով այժմ ցանկություն ունի, կարող է մտնել իմ աշխատասենյակ և տեսնել իմ աշխատանքային գրաֆիկը և մնացած ամեն ինչը։ Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները,–հայտարարել է նա։

Նա նշել է, որ այս պահին ինքը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն է և շարունակելու է գործունեությունը այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել նոր հրամանագիրը։

–Ըստ Սահմանադրության, ըստ օրենքի՝ Կառավարության կազմավորումը ենթադրում է հանրապետության նախագահի հրամանագիր՝ վարչապետի առաջարկությամբ, որից հետո նոր կհամարվի՝ նախարարը նշանակվա՞ծ է, թե ոչ,– ասել է Մինասյանը՝ հավելելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՅԴ–ի միջև չկա որևէ լարվածություն.

–Թվացյալ լարվածությունը որոշակի հատվածների ցանկությունն է, քան թե իրականում կա։

Այդուհանդերձ, Արծվիկ Մինասյանը հաստատել է, որ այլ պաշտոն է առաջարկվել իրեն, և այդ հարցը պետք է քննարկի կուսակցությունում։

–Այո՛, պարոն վարչապետը նոր խնդիրների մասով այլ անձի իմ տեղը տեսնելու ցանկություն է հայտնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը