Էդվարդ Նալբանդյանը նախագահել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հանդիպումը
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Նյու Յորքում սեպտեմբերի 22-ի առավոտյան տեղի ունեցավ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։
ՀՀ ԱԳՆ–ի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվեցին ՄԱԿ Գլխավոր ասամբելայի 71-րդ նստաշրջանի օրակարգին վերաբերող հարցեր, ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթությունները, համատեղ ձեռնակվելիք քայլերը։
Նախարարները մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ներառյալ` արտաքին քաղաքականության համադրման, միջազգային կառույցներում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Քննարկվեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ մյուս կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքները։
ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հրատապ միջազգային հիմնախնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։